Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Կառավարությունը կաշխատի հունվարի 4-ից, տոնը կավարտվի հունվարի 8-ին

Կառավարությունը կաշխատի հունվարի 4-ից, տոնը կավարտվի հունվարի 8-ին
30.12.2015 | 17:23

Այսօր կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որևէ փոփոխություն չի լինելու: Կառավարության անդամներն աշխատելու են հունվարի 4-ից: «Ամանորը կնշվի դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, հունվարի 4-ին և 5-ին Սուրբծննդյան տոնին նախորդող օրերն են, հունվարի 6-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 7-ը՝ Մեռելոց է: Աշխատանքային օրերն սկսում են հունվարի 8-ից»,- տեղեկացրեց վարչապետը:

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ